ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղ (տեսանյութ)

21:48 • 02.11.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Ծավ գյուղ։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։