Պուտինը ստորագրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացումը հետ կանչող օրենքը

15:31 • 02.11.23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենքը, որի համաձայն Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Այդ մասին  հաղորդում է է ՏԱՍՍ գործակալությունը:

Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել էր 1996 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում և վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար բոլոր տեսակի միջուկային փորձարկումների դադարեցման հիմնական միջազգային իրավական միջոցը։

Սակայն մինչ օրս պայմանագիրն  այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրա ստեղծման պոտենցիալ հնարավորություններ։

Ընդունված օրենքը մշակվել էր միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության բնագավառում պարտավորությունների հավասարության վերականգնման նպատակով։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: