ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կոչ է արել Եգիպտոսին բացել «Ռաֆահ» անցակետն ու «անտեսել բոլոր փաստարկները», որոնք խոչընդոտում են դրան

22:10 • 03.11.23

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դիմել է Եգիպտոսի իշխանություններին՝ կոչ անելով ամբողջությամբ բացել «Ռաֆահ» անցակետը, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին և ուշադրություն չդարձնել որևէ փաստարկի, որը կարող է խոչընդոտել դրան։ Շարժման առաջնորդի հայտարարությունը մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը։

«Մենք կոչ ենք անում Եգիպտոսում գտնվող մեր եղբայրներին ամբողջությամբ բացել «Ռաֆահ» անցակետը և անտեսել ցանկացած փաստարկ, որը կխոչընդոտի դրան», - ասել է Հանիան:

Նրա կարծիքով, «իսրայելական ուժերի առանձնակի դաժանությունը, որը համընկավ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի Իսրայել կատարած այցի հետ, վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառել Իսրայելի իշխանությունների առջև նման գործողությունների համար և լիովին աջակցում է նրանց»։