Կխնդրեմ հաշվառվել այն հասցեներում, որտեղ բնակվում եք, կենսաթոշակ ստանալու համար. նախարարի տեղակալը՝ արցախցիներին

16:57 • 03.11.23

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք ովքեր արդեն համարվում են փախստական ունեն կենսաթոշակային նպաստի որոշակի երաժխիքներ:

Այս մասին Հումանիրտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նա նշում է, որ սա ըստ էության հավասարեցված է քաղաքացու իրավունքներին:

«Սկսած հոկտեմբերի 25-ից մեր քաղաքացիներ կարող են դիմել կենսաթոշակի համար, Միսնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը կընդունի դիմումը, ստաժի հաշվարկ կանի»,- ասել է նա:

Նախարարի տեղակալը ուշադրությունը մի փաստի վրա հարվիրեց, ըստ որի կենսաթոշակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր գրանցած են Հայաստանի Հանրապետության որևէ հասցեում:

«Ուստի կխնդրեմ այս ընթացքում հաշվառվել այն հասցեներում, որտեղ բնակվում են»,- Խաչատրյանը դիմեց արցախցիներին: