Էրդողանը Տոկաևին մեքենա է նվիրել (լուսանկարներ)

18:10 • 03.11.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի նշան հարգանքի, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևին նվիրել է թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենա։ Թուրքիայի ղեկավարն անձամբ է ցուցադրել մեքենան, հայտնում է forbes.kz-ն։

Հայտնի է, որ Էրդողանը նույն մեքենայից նվիրել էր նաև Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներին:

Առաջին սերիական TOGG  մեքենաներն արտադրվել են 2023 թվականի մարտին:

Касым-Жомарт Токаев и Реджет Тайип Эрдоган