Իսրայելական ԱԹՍ-ը Գազայում հարվածել է շտապօգնության մեքենաներին ու հիվանդանոցային համալիրին․ կան զոհեր ու վիրավորներ

20:31 • 03.11.23

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Գազայի Ալ-Շեֆա հիվանդանոցային համալիրին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը՝ վկայակոչելով ականատեսին։

Հաղորդվում է, որ անօդաչուն հարվածել է այն պահին, երբ հիվանդանոցից մի քանի շտապօգնության մեքենա էր դուրս գալիս։

Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, սակայն պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությունը առայժ նրանց թվի վերաբերյալ տեղեկություններ չի հրապարակել։