ՀԱՄԱՍ-ը «լիարժեք փոխզիջման» է պատրաստ Իսրայելի հետ գերիների փոխանակման հարցում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է Իսրայելի հետ գերիների փոխանակման հարցում «լիարժեք փոխզիջման», NBC-ին տված հարցազրույցում ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը։
«Մենք ուզում ենք, որ այս մարդիկ գնան տուն: Մենք նաև ուզում ենք, որ մեր բանտարկյալները գան տուն: Այսպիսով, ես կարծում եմ, որ այժմ մենք պատրաստ ենք ամբողջական փոխզիջման, համաձայնության, որպեսզի բոլոր պատանդները՝ զինվորականները և քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն, որ Իսրայելի բանտերում պահվող բոլոր բանտարկյաներն ազատ արձակվեն»,- ասել է նա։
Շարժման ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է շարունակել պայքարը «օկուպացիայի դեմ»։










