Իսրայելը չի ​​համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանն առանց պատանդների ազատ արձակման. Նեթանյահու

18:43 • 03.11.23

Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանը, քանի դեռ դա չի ներառում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական կազմակերպության կողմից պատանդների ազատ արձակումը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես Բլինկենին ասացի, որ մենք կշարունակենք պայքարել մեր ամբողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից, որը չի ներառում պատանդների ազատ արձակումը», - ասել է Իսրայելի վարչապետը: