Լևոն Քոչարյանի` պատգամավորի մանդատը վերցնել-չվերցնելու մասին փաստաբանական խումբը կհայտարարի առաջիկա օրերին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, «Հայաստան» դաշինիքի ցուցակում նրա հաջորդող Միհրդատ Մադաթյանը և Գերասիմ Վարդանյանը ևս հայտարարեցին, որ հրաժարվում են մանդատներից։
Նրանց հաջորդողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը, որն այս պահին կալանավորված է։










