Բլինկենը Թել Ավիվում հանդիպել է Նեթանյահուի հետ

13:34 • 03.11.23

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Jerusalem Post-ը:

Առանձնազրույցից հետո կկայանա ավելի լայն հանդիպում, ասվում է հաղորդագրության մեջ։