Վստահեցնում եմ՝ ՌԴ-ից ցորենի ներմուծման հետ կապված խնդիրներ չեն լինի․ Վահան Քերոբյան (տեսանյութ)
ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելել կոշտ ցորենի արտահանումն այդ թվում նաև Հայաստան՝ ելնելով կարգավորող իրավական ակտերի նախագծերի մասին կառավարության որոշման նախագծից։
Թեմայի շուրջ Tert.am-ը հարցեր է ուղղել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Նախարարը տեղեկացրեց, որ ՌԴ-ից ցորենի կոշտ տեսակը ՀՀ-ն ներմուծում է միայն մի քանի տասնյակ տոննա, այսինքն՝ չնչին քանակությամբ։
Վահան Քերոբյանն այս թեմայով զրուցել է ՌԴ գործընկերների հետ, որոնք բացատրել են, թե արգելքն այլ երկրների արտահանումն արգելելու համար է։
«Վստահեցնում եմ, որ այս առումով մենք որևէ խնդիր չունենք»,- հավելեց նա։
Վահան Քերոբյանը խոսել է նաև ալյուրի հնարավոր թանկացման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։










