ՀԱՄԱՍ-ն անձամբ Բայդենին է պատասխանատու համարում Գազայի բնակիչների վրա հարձակումների համար
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Ջո Բայդենին Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա Իսրայելի բանակի հարձակումների համար։
Այս մասին հայտարարել է շարժման առաջնորդներից մեկը՝ Ուսամա Համդանը։
«Մենք ԱՄՆ-ին և նրա նախագահին անձամբ պատասխանատու ենք համարում Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա իսրայելական ուժերի հարձակումների համար»,- ասել է Համդանը:










