Իսրայելական բանակը թույլ կտա, որ Գազայի բնակիչները 3 ժամում հյուսիսից հարավ տարհանվեն

15:52 • 04.11.23

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թույլ կտա, որ Գազայի հատվածի բնակիչները տեղական ժամանակով 13.00-ից մինչև 16.00-ն հյուսիսից հարավ տարհանվեն։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը։

Իսրայելական բանակն ավելի վաղ կոչ էր արել Գազայի բնակիչներին տարհանվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջան, որտեղ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի միջազգային մարդասիրական օգնություն: