Մենք ունենք միայն մեկ Պուտին. Պեսկովը՝ Պուտինի «նմանակների» մասին

18:26 • 04.11.23

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է պետության ղեկավարի «նմանակների» մասին ենթադրություններին՝ ասելով՝ «մենք ունենք միայն մեկ Պուտին»։

«Գիտե՞ք, դուք երևի կարդում եք Telegram-ի տարբեր ալիքներ, թե քանի «նմանակ» ունի նախագահ Պուտինը: Հիմա փորձագետները գուշակում են՝ դրանք երեք, թե չորսն են:

Ում մենք հիմա տեսնում ենք ամեն օր, ով այսօր առավոտյան  ծաղիկներ է դրել Մինինի և Պոժարսկու արձանի մոտ, սա երրո՞րդ, թե՞ չորրորդ «նմանակն» է: Մենք միայն մեկ Պուտին ունենք», - ասել է Պեսկովը Գիտելիքի մարաթոնում: