ՌԴ-ին անհնար է հաղթել մարտի դաշտում․ Պեսկով
Ուկրաինան հավատացել էր մարտի դաշտում Ռուսաստանի դեմ հաղթանակի հնարավորությանը և դրանում համոզում էր Արևմուտքին, սակայն այժմ ակնհայտ է, որ դա անհնար է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Արևմտյան ուժերը պատրաստ են վճարել և պատրաստ են վճարել շատ, բայց, ինչպես իրենք են ասում, արդյունքի ակնկալիքով: Ի վերջո, Կիևում հավատում էին պատերազմի դաշտում Ռուսաստանի դեմ հաղթանակի հնարավորությանը և համոզեցին Արևմուտքին դրանում։
Այժմ ակնհայտ է, որ դա անհնար է: Եվ որքան արևմտյան մայրաքաղաքները սկսում են հասկանալ, որ դա անհնար է, նրանք սկսում են իրենց հարց տալ, թե ինչպես կարող են շարունակել այդքան գումար տալ: Եվ այստեղ նրանց մոտ դիսոնանսի պահ է առաջանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով արևմտյան երկրների կողմից Կիևին աջակցության հեռանկարների մասին հարցին։










