Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը

13:27 • 04.11.23

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ուրախ եմ վերադառնալ Կիև։ Ես այստեղ եմ՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ուղին»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ շեշտելով, որ սա ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր իր վեցերորդ այցն է։

Նա նաև հայտարարել է, որ պարտաստվում է քննարկել ֆինանսական աջակցությունը, որը կուղղվի Ուկրաինայի վերականգնմանը։

Հրապարակված կադրերից երևում է, որ Կիևում բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկին։