Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայում մեկ ընտանիքից 21 մարդ է զոհվել

13:46 • 05.11.23

Կիրակի Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայում մեկ ընտանիքից 21 մարդ է զոհվել, հայտնում է Al Arabiya-ի թղթակիցը:

«Զոհերը Աբու Հասիրա ընտանիքից են: Իսրայելական հրետակոծությունը թիրախավորել է նրանց տունը՝ լի կանանցով ու երեխաներով», - ասվում է Գազայի առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 51 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։