Իսրայելական բանակը հայտարարել է Գազայում դիրքեր գրավելու մասին

21:52 • 05.11.23

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողության ընթացքում հասել են առափնյա անկլավի ափ և այնտեղ տեղ են գրավել։

 Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շաբաթվա ընթացքում ցամաքային գործողությունների ընդլայնման շրջանակներում 36-րդ (Իսրայելի պաշտպանության ուժերի) դիվիզիան գործել է Գազայի հատվածի հյուսիսում և հասել դիրքեր Գազայի ափի երկայնքով», - ասվում է զեկույցում: