Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լուրջ հարվածով», եթե մարտերը շարունակվեն Գազայում
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «լուրջ հարված» կստանա, եթե չկարողանա հասնել հրադադարի Գազայի հատվածում:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամերիկացիներին խորհուրդ ենք տալիս անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում՝ ապահովելով զինադադար, հակառակ դեպքում նրանք լուրջ հարված կստանան»,- նախարարի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։










