Իսրայելը Գազայում գործողություն կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել. Նեթանյահու

19:13 • 05.11.23

Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է շարունակել գործողությունը Գազայում «մինչև հաղթանակ»:

Իսրայելը Գազայի հատվածում գործողություն կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուզում եմ նաև իմանաք, որ մի բան, որ մենք չենք անելու, այն է, որ առանց պատանդների վերադարձի զինադադար չի լինի, թող սա ամբողջությամբ հանվի բառապաշարից։

Մենք սա ասում ենք մեր թշնամիներին և մեր ընկերներին:

Մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել նրանց, մենք այլընտրանք չունենք։

Կարծում եմ՝ այսօր սա բոլորն են հասկանում»,- ասաց նա։