Ճապոնացի միլիարդատերն իր տարեդարձի 1,400 հյուրի համար 4 օրով վարձակալել է Պալերմո քաղաքի հաստատությունները (լուսանկարներ)

12:27 • 05.11.23

Էքսցենտրիկ ճապոնացի միլիարդատեր Կաորու Նակաջիման զայրացրել է սիցիլիացիներին այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա չորս օրով վարձակալել է Պալերմո քաղաքի մշակութային հաստատությունները՝ ծննդյան տոնը շքեղ նշելու համար: Հայտնի է, որ ծննդյան տոնին հրավիրվել է 1,400 հյուր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տղամարդը կարողացել է վարձել Պալերմոյի ամենահին և խորհրդանշական տեսարժան վայրերը, ներառյալ օպերային թատրոնները, թատրոնները և հյուրանոցները՝ նշելու իր 73-ամյակը:

Միլիարդատիրոջ վարձած շենքերի թվում է նաև Teatro Massimo-ն՝ Իտալիայի ամենամեծ օպերային թատրոնը և ամենամեծերից մեկը Եվրոպայում:Նա նաև վարձել է Պոլիտեամա թատրոնը՝ կարգադրելով այնտեղ լրացուցիչ նստատեղեր տեղադրել, որպեսզի իր հյուրերը կարողանան պարել և ճաշել 132-ամյա հաստատությունում:

Ճապոնացու պահվածքը զայրացրել է տեղացիներին, որոնք չեն հասկանում, թե ինչպես են իշխանությունները Նակաջիմային թույլ տվել վարձել խորհրդանշական վայրերը:

Kaoru Nakajima (pictured) made his fortune by rising up the ranks of AmWay, the American multi-level marketing firmThe billionaire managed to hire out several of Palermo's oldest and most iconic cultural institutionsHis guests will be staying at the luxurious Villa Igiea, which lies on Palermo's coastlineHis guests will also be staying at the Grand Hotel et des Palmes, which is located just a few miles away from the Villa IgieaHe went as far as to spend over 30,000 euros on extra, custom seating in the Politeama Theatre so his guests could dance and dineSeveral close friends and family members were seen posing for photos outside the Teatro MassimoHe entertained his 1,400 guests with a concert by Matteo Bocelli, the son of the legendary tenor Andrea Bocelli