Բայդենը խոստացել է շարունակել Իսրայելին միջոցներ տրամադրել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի համար

22:46 • 06.11.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում խոստացել է, որ Իսրայելը կշարունակի ստանալ անհրաժեշտ միջոցները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի համար։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Նախագահն այսօր Նեթանյահուի հետ զրույցում հասկացրել է, որ մենք կշարունակենք ապահովել Իսրայելին անհրաժեշտ գործիքներով և միջոցներով», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի շարունակական պայքարի վերաբերյալ հարցին:

Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «շարունակել օգնություն տրամադրել» Իսրայելին։