Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

16:26 • 06.11.23

Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով 13:51-ին Զագաթալա շրջանում։

Օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։