ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսին խնդրել է Գազային ապահովել հեռախոսային կապով և ինտերնետով
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դիմել է Եգիպտոսին՝ խնդրելով ռոումինգ ծառայություններ մատուցել Գազայի հատվածին, որտեղ դադարել են աշխատել հեռախոսային կապերն ու ինտերնետը։ Այս մասին ասված է խմբավորման ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արմատականների պաշտոնական Telegram ալիքում։
«Ահաբեկչական սիոնիստական օկուպացիան անջատել է (հեռախոսային) կապը և ինտերնետը Գազայի հատվածում... Մենք Եգիպտոսին կոչ ենք անում բացել ռոումինգ ծառայություններ եգիպտական ցանցերում», - ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 5-ին պաղեստինյան պրովայդեր Paltel-ը հայտնել է, որ հեռախոսային և ինտերնետ ծառայությունները կրկին դադարեցրել են աշխատանքը Գազայի հատվածում։ Նմանատիպ հաղորդագրություն է տարածել Գազայում կապի ծառայությունների երկրորդ պրովայդեր Jawwal-ը:










