Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը. Պաղեստինի ԱՆ

20:38 • 06.11.23

Հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշվել է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկությամբ՝ Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10 հազար 22-ի, այդ թվում՝ 4104-ը՝ երեխա։