Հրազդանի կիրճ շաբաթ-կիրակի օրերին մեքենաների մուտքը պետք է արգելվի. Ավինյան

10:25 • 06.11.23

Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օերերին ավտոմեքենաների երթևեկությունը արգելելու հնարավորություն է պետq ստեղծել:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սա մեկ անգամ քննարկել ենq, մեր ոստիկանության աշխատակիցները տեղյակ են, տեղն էլ ֆիքսված է, ուղղակի պետք է իրականացնել:

Պետք է որոշակի հնարավորություններ ստեղծենք, նույնիսկ եթե կարիքը կա՝ օրենսդրական հնարավորություններ»,- ասել է նա: