Իսրայելը ավելի քան 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա, հայտնել է ՀԱՄԱՍ-ը

19:35 • 06.11.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը հայտարարել է, որ հակամարտության սրման սկզբից Իսրայելը Գազայի վրա ավելի քան 35 հազար տոննա պայթուցիկ է նետել։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ Գազայի հատվածի կառավարությունը, որը կապված Է ՀԱՄԱՍ-ի հետ, հայտարարել էր, որ հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելը Գազայի վրա ավելի քան 12 հազար տոննա պայթուցիկ է նետել, ինչը համարժեք է Հիրոսիմայի վրա ԱՄՆ-ի նետած ատոմային ռումբի հզորությանը: