Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ Լիբանանից

14:10 • 06.11.23

Մեծ Բրիտանիան կազմակերպել է Լիբանանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի ժամանակավոր դուրսբերում։ Այս մասին նոյեմբերի 6-ին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը բրիտանացիներին խորհուրդ է տվել «ձեռնպահ մնալ ցանկացած ճանապարհորդությունից» դեպի Լիբանան, իսկ երկրում գտնվողներին՝ հնարավորինս շուտ հեռանալ։

Նոյեմբերի 3-ին լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան պաշտոնապես հայտարարել է, որ շարժումը հոկտեմբերի 8-ին միացել է Իսրայելի դեմ ռազմական գործողություններին։ Խումբը գրոհում է Իսրայելի պաշտպանության բանակի  դիրքերը։ Ի պատասխան՝ իսրայելցիները հարձակվում են լիբանանյան տարածքի վրա։