Նոյեմբերի 7-ին Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու

20:41 • 06.11.23

Նոյեմբերի 7-ին Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու:

Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

«Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու, որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից: 

Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ: