Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «VAZ 2107»-ը․ կան տուժածներ (լուսանկար)

22:26 • 07.11.23

Նոյեմբերի 7-ին, ժամը 19։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել են «GAZelle» (վարորդ՝ Ս. Պ., ծնված 1959 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայից վարորդը, ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Ռ․ Ս․-ն (ծնված 2003 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1985 թ.) և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ Ա․ Դ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ռ․ Ս․-ինը և Ս․ Պ․-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

May be an image of text