Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, կան վիրավորներ

21:45 • 07.11.23

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Դոնեցկի կենտրոնի հրետակոծության հետևանքով վեց մարդ է զոհվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի թելեգրամյան ալիքին։

«Նախնական տվյալներով՝ Վորոշիլովսկի թաղամասի Չելյուսկինցևի փողոցի հրետակոծության հետևանքով ուղիղ հարված է հասցվել բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության վարչության շենքին, փլուզվել են առաստաղները։ Զոհվել է վեց մարդ», - գրել է նա։

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Դոնեցկի հրետակոծության մասին հաղորդվել է ժամեր առաջ, իսկ որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ քաղաքը կրկին կրակի տակ է հայտնվել։

Երկրորդ հրետակոծության ժամանակ ուկրաինական կրակի տակ է հայտնվել մարդատար ավտոբուսը, ինչի հետևանքով կան վիրավորներ։