Հումանիտար դադար չի լինի առանց պատանդների վերադարձի․ Իսրայելի պաշտպանության նախարար

22:13 • 07.11.23

Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում հումանիտար դադարներն, քանի դեռ անկլավում պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Վերջին շրջանում մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում «մարդասիրական դադար» բառերը: Ուզում եմ ասել, որ ինձ համար մարդասիրական դադարն առաջին հերթին մեր պատանդներն են, մեր կանայք, երեխաներն ու ծերերն: Հումանիտար դադար չի լինի առանց պատանդների վերադարձի»,- ասել է Գալանտը մամուլի ասուլիսում։