Քաբուլում ավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարդատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ 20-ը։
Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանին։
«Առնվազն յոթ մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել ավտովուսի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Քաբուլի Դաշտ-է Բարչի շրջանում», - ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:










