ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները Մոսկվայում անվտանգության հարցեր կքննարկեն, Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու

17:51 • 07.11.23

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները վաղը` նոյեմբերի 8-ին, անվտանգությանը վերաբերող հարցեր կքննարկեն Մոսկվայում:

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։

Նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկրների գործնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: