Ալիևն օկուպացված Ստեփանակերտում հետևել է զորահանդեսին
12:24 • 08.11.23
Ադրբեջանն այսօր օկուպացված Ստեփանակերտում կազմակերպել է զորահանդես՝ նվիրված «Հաղթանակի օրվան» (չակերտները՝ Tert.am):
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, զորահանդեսին հետևել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կինը՝ Մեհրիբան Ալիևան, և որդին՝ Հեյդար Ալիևը։
Զինվորական երթ է տեղի ունեցել նաև օկուպացված Բերձորում:
Placeholder










