Ինդոնեզիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:12 • 08.11.23
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 351 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 146 կմ խորության վրա։
Placeholder










