Չե Գևարայի դուստրն արաբական աշխարհին և պաղեստինցիներին կոչ է արել պայքարել Իսրայելի դեմ

11:44 • 08.11.23

Կուբացի լեգենդար հեղափոխական Չե Գևարայի դուստրը՝ Ալեյդա Գևարան, արաբական աշխարհին և պաղեստինցիներին կոչ է արել պայքարել Իսրայելի դեմ, գրում է EurAsia Daily-ն:

Նա հիշեցրել է 1936-1939 թվականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ֆաշիստների դեմ իսպանացի մարտիկների կարգախոսը, որն օգտագործում էին նաև կուբացի հեղափոխականները՝ Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ. «Հայրենի՛ք, կամ մա՛հ» (Patria o muerte!):

Բացի այդ, նա ամոթանք է տվել արաբական աշխարհի առաջնորդներին սեփական «արյունակից եղբայրների» հանդեպ անգործության համար։ Գևարան արաբ առաջնորդներին կոչ է արել ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերել և օգնել պաղեստինցիներին։

«Արաբական աշխարհի ժողովուրդներ, ինչի՞ եք սպասում։ Այն, ինչ այսօր կատարվում է Գազայի, Պաղեստինի հետ, բայց վաղը ո՞ւմ հետ է դա տեղի ունենալու։ Եթե թույլ տաք Իսրայելին շարունակել անել այն, ինչ ուզում է, ո՞ւր կգնա այդ ամենը: Որտե՞ղ է այն կանգնում: Դուք նույնիսկ մտածում եք այդ մասին: Դուք պետք է միասնական լինեք որպես ժողովուրդ։ Դուք պաշտպանում եք ձեր արյունը, ձեր մշակույթը, ձեր կյանքը: Դուք երբեք չպետք է մոռանաք սա: