Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է բուժաշխատողների շրջանում առնվազն 195 զոհի մասին

21:07 • 09.11.23

Գազայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առնվազն 195 բուժաշխատող է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Նախարարությունից հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել է նաև շտապօգնության 51 մեքենա: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է նաև Ար-Ռանտիսի և Ալ-Նասր մասնագիտացված մանկական հիվանդանոցներում բոլոր բժշկական ծառայությունների դադարեցման մասին։

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ Քեյլան հայտնել էր, որ իսրայելական հարվածների արդյունքում զոհված բուժաշխատողների թիվը հասել է 150-ի։