«Ռաֆահ» անցակետը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով. Իսրայելի ԱԳՆ

20:11 • 09.11.23

Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետը, որը նախատեսված է տարհանման և մարդասիրական օգնության համար, ժամանակ առ ժամանակ փակվում է անվտանգության նկատառումներից ելնելով:

«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում այս մասին ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ռաֆահ» սահմանային անցակետը ժամանակ առ ժամանակ փակվում է», - ասել է Հայաթը՝ մեկնաբանելով Գազայի հատվածից օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու ձգձգումները:

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից առ այսօր հակամարտության սրման հետևանքով զոհերի թիվը հասել է 10,812-ի։