ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին որոշումը դեռ չկա. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

14:27 • 09.11.23

 

Տեսականորեն հնարավոր է  նոյեմբերի 23-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին  Հայաստանը և՛ մասնակցի,  և՛ չմասնակցի։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ  ճեպազրույցում Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Դիտարկմանը, թե հնարավոր չմասնակցությամբ, չի ստացվում,  որ դե ֆակտո Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, փոխնախարարն արձանագրեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական պրոցես այս պահին չկա։

«Հայկական կողմը դեռ հստակ պատասխան չունի։ Երբ լինի որոշում՝ դրա մասին հանրությունը կտեղեկացվի», -հավելեց Վահան Կոստանյանը։