Երթի մասնակիցներն Արցախի հանձնված տարածքների անուններով պաստառները փակցրեցին ԱԺ-ի դարպասին

16:10 • 09.11.23

Երևանի կենտրոնից ՀՀԿ երիտասարդական թևի նախաձեռնությամբ կայացել է լուռ երթ` ընդդեմ Արցախի Հանրապետության հանձնման։

Նրանք քայլերթի էին դուրս եկել Արցախի հանձնած բնակավայրերի անուններով պաստառներով։

Երթի մասնակիցները քայլերթով հասել են ԱԺ շենքի մոտ, և Արցախի հանձնված տարածքների անուններով պաստառները փակցրել ԱԺ-ի դարպասին։
 
Երիտասարդները նաև հայտարարել են, որ իրենք երբեք չեն հրաժարվելու հայկական Արցախից։