Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Փաշինյանին (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Ելիսեյան պալատում ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Համապատասխան տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:










