Եթե շահագրգռված են Կովկասում կայունությամբ, կարող են աջակցել խաղաղությանը․ Կոստանյանը՝ Պատրուշևին (տեսանյութ)
Չգիտեմ՝ ինչ նկատի ունի ՌԴ պաշտոնյան, բայց մեր բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ, կարող են աջակցել խաղաղության գործընթացին:
Այս մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ Tert.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։










