Էրդողանը քննադատել Է Գազայի իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը

17:13 • 11.11.23

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսրայելին աջակցող արևմտյան երկրների դիրքորոշումը վախկոտության և անազնվության դրսեւորում է, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հայտնում է «Ռիա Նովոստին»:

«Երբ Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման հետևանքով զոհվեց մոտ 20 մարդ, համաշխարհային առաջնորդները երթ կազմակերպեցին Փարիզում, իսկ այժմ Գազայում զոհվեց մոտ 20 հազար մարդ, բայց ոչ ոք բառ անգամ չարտասանեց։

Դա ոչ միայն նրանց անկարողությունն է, այլև միևնույն ժամանակ վախն է  ու խղճի բացակայությունը»:

Նա քննադատել է արևմտյան երկրներին, որոնք Իսրայելին հրադադարի կոչ չեն անում Գազայի հատվածում տեղի ունեցած ավերածությունների ֆոնին ՝ նրանց դիրքորոշումն անվանելով «վախկոտ», իսկ լռությունը՝ «ամոթալի: