Էրդողանն Իսրայելին անվանել է Արևմուտքի «քմահաճ երեխա» և կոչ արել փոխհատուցել Գազային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում, հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին։
Նրա խոսքով՝ Արևմուտքը Թել Ավիվին վերաբերվում է որպես «քմահաճ երեխայի»:
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իսրայել պետությունը, որն իրեն Արևմուտքի քմահաճ երեխայի պես է պահում, պետք է փոխհատուցի պաղեստինցիներին հասցրած վնասը»,– հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Էրդողանը նաև կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործություններն ու համապատասխան աշխատանք սկսել:










