Գազայի ամենամեծ հիվանդանոցում վիրահատություններ չեն իրականացվում վառելիքի սպառվելու հետևանքով

13:47 • 11.11.23

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վառելիքի ամբողջական սպառման հետևանքով Ալ-Շիֆա բժշկական կենտրոնը, որը Գազայի խոշորագույն հիվանդանոցն է, դադարել է վիրահատություններ իրականացնել։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

«Դրա հետևանքով մեկ նորածին է մահացել ինկուբատորում, որտեղ կա 45 նորածին»,- հայտնել է գործակալության աղբյուրը։