Մակրոնն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում կանանց և երեխաների սպանությունը

14:50 • 11.11.23

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BBC-ի հետ հարցազրույցում կոչ է արել Իսրայելին դադարեցնել երեխաների և կանանց սպանությունները Գազայում:

Մակրոնն ասել է, որ ռմբակոծության համար «ոչ մի արդարացում» չկա:

«Ընդունելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, մենք կոչ ենք անում նրանց դադարեցնել այս ռմբակոծությունը Գազայում»,-ասել է Մակրոնը:

Բայց նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ակնհայտորեն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի «ահաբեկչական գործողությունները»: