Երևանի «Նորաշեն» թաղամասում, մեկ գիշերվա ընթացքում թալանել են մի քանի Nissan-ներ

18:16 • 11.11.23

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով:

Նոյեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 31-ամյա Վաչագան Մ.-ից, ով հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 22:00-ից միչև նոյեմբերի 3-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում իրենց թաղամասում թալանել են 4 Nissan մակնիշի ավտոմեքենաներ: 

Պազվել է, որ թալանել են Վաչագան Մ.-ի, 45-ամյա Մերի Կ.-ի, 37-ամյա Արևիկ Շ.-ի և ևս մեկ բնակչի Nissan-ները: Ավտոմեքենաների վրայից պոկել ու տարել են կողային հայելիների ապակիները: