Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները․ ՀՀ կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ (տեսանյութ)

13:09 • 11.11.23

Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության
կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից։

Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: ՀՀ ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

Մանրամասները՝ տեսանյութում: