Ամերիկյան օգնությունն Ուկրաինային հնարավոր է կրճատվի, ուստի ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն փոխհատուցելու. Բորել
Ամերիկյան օգնությունն Ուկրաինային հնարավոր է կրճատվի, ուստի ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն փոխհատուցել, շաբաթ օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվրոպացիները, որոնք անհրաժեշտ միջոցներ ունեն, պետք է պատրաստ լինեն, շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ԱՄՆ-ից պարտավորություն ստանձնել, քանի որ նրանց աջակցությունը, մեծ հավանականությամբ, կկրճատվի», - հայտարարել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում:










